«ԵՄ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են ամբողջ աշխարհում ակտիվացնել իրենց արժեքների քարոզչությունը»․ Շառլ Միշել

Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները պայմանավորվել են ամբողջ աշխարհում ակտիվացնել իրենց արժեքների քարոզչությունը, Բրյուսելում ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հաստատել ենք ամբողջ աշխարհում մեր հիմնարար արժեքների՝ ժողովրդավարության և իրավունքի գերակայության աջակցության և առաջխաղացման հարցում մեր պատրաստակամությունը»,- ասել է նա:

Միշելի խոսքով՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի թիմերն ամիսներ շարունակ ակտիվորեն աշխատում են համագործակցության դաշնագրի կազմման ուղղությամբ:

«Մեր թիմերն ակտիվորեն աշխատել են, և այդ աշխատանքն ավարտվել է գերազանց արդյունքների ձեռքբերմամբ, որոնց մասին մենք հայտարարում ենք այս գագաթնաժողովի ավարտին»,- հավելել է նա: