15 գերի վերադառնում է Հայաստան․ Նիկոլ Փաշինյան

«Մեր գերեվարված եղբայրներից ևս 15-ը վերադառնում է Հայաստանի հանրապետություն»,- այս մասին Գեղարքունիքի մարզի կարմիր գոյւղում ասաց ՀՀ վարչապետի պածտոնակատար Նիկել Փաշինյանը։

«Բայց ես մանրամասն հայտարարություն այս պահին չեմ անի, նրանք ճանապարհին են, երբ որ կլինեն ՀՀ տարածքում, ես դրանից հետո միայն ավելի մանրամասն հայտարարություն կանեմ։ Էս պահին եկեք էսքանով սահմանափակվենք։

Ես հույս ունեմ, որ Գավառում մեր հավաքի ժամանակ կկարողանամ ավելի մանրամասն տեղեկություն հաղերդել, բայց այս պահին հետևյալն է՝ 15 մեր եղբայրներ մի քանի ամսվա գերեվարումից հետո վերադառնում են, և էս պահի խնդիրին է իրենց ընդունենք, հասցնենք իրենց տները և անմիջապես զբաղվենք մյուսների վերադարձի հարցերով:

Ես հույս ունեմ, որ ոչ մեկս չենք կասկածում, որ մենք մեր բոլոր եղբայրներին վերադարձնելու ենք։ Դա ժամանակի խնդիր է, և մեզ պետք է համբերություն»,- ասաց նա։