Ալիևին կիրթ և կառուցողական համարող Փաշինյանին ՄԻԵԴ-ի որոշումը կարծես այնքան էլ չի ոգևորվել․ Ղազինյան

https://www.youtube.com/watch?v=KEla-oDSObI&feature=emb_logo

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշման վերաբերյալ երեկ չխոսեցի՝ սպասելով Փաշինյանի արձագանքին։ Վստահ էի, որ չի խոսելու, չի գնահատելու և արժևորելու իմ կողմից շատ հարգված Siranush Sahakyan-ի արված տիտանական և ֆանտաստիկ աշխատանքը, չի կարևորելու այդ որոշումը Արցախյան հակամարտության բանակցություններում Հայկական կողմի դիրքերի ամրացման և ժողովուրդների անհամատեղելիության փաստարկը կիրառելու համար։

Երեկ երբ հայտարարվեց, որ ուղերձով դիմելու է ժողովրդին, ինձ մի պահ թվաց, թե սխալվել եմ, ու մեղքս ինչ թաքցնեմ, ուրախացա այդ մտքից։ Բայց ուրախությունս կարճ տևեց։

ՄԻԵԴ-ը Ադրբեջանի Ռամիլ Սաֆարովին ներում և ծառայողական առաջխաղացում շնորհելու գործողությունները գնահատել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտում։ Սա պատմական որոշում է, որի ուժով Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են սեղմ ժամկետներում վերացնել խախտումը և Սաֆարովը պետք է հայտնվի ազատազրկման վայրում։

Շարունակությունը՝ տեսանյութում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info