Ղրղզստանի նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել

Ղրղզստանի նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել Իսիկ-Կուլ քաղաքում․ մահացել է Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի աշխատակիցը, Սադիր Ժապարովը չի տուժել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում կա երեք վիրավոր: Նախագահը պատահարի արդյունքում չի տուժել, նա մեկ այլ մեքենայի մեջ է եղել: