Փոխարտգործնախարար Գագիկ Ղալաչյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։

«Ղալաչյանը դիմումը ներկայացրել է մայիսի 27-ին»,- ասացին գերատեսչությունից։

Նշենք, որ Գագիկ Ղալաչյանը 2020 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ էր նշանակվել արտաքին գործերի նախարարի տեղակալ: