Դերասանուհի Օլյա Հակոբյանն արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնալուծվել է: Նախկինում նա դերասան Աբել Աբելյանի կինն էր, ումից երկու որդի ունի: Դերասաններն իրենց ամուսնալուծության վերաբերյալ մեկնաբանություն որպես կանոն կցկտուր են տալիս, հիմնականում նախընտրելով շրջանցել թեման, բայց միաժամանակ վստահեցնում են, որ կարողանում են հանուն երեխաների նորմալ հարաբերություններ պահպանել: Ի դեպ, որպես կանոն երեխաների ծնունդներին Աբելը նույնպես ներկա է լինում:
Սա Օլյայի նախկինի մասին, սակայն ըստ Starnews-ին հասած լուրերի՝ Օլյան կրկին միայնակ չէ և կրկին նրա կողքին հանրային մարդ է: Արդեն տևական ժամանակ է, ինչ ըստ լուրերի՝ Օլյա Հակոբյանը և դերասան Դավիթ Աֆրիկյանը սիրավեպ ունեն: Նրանք ծանոթացել էին սերիալի նկարահանման ժամանակ, որում հիմնական խաղընկերներ էին, սակայն նրանց շփումը սերիալի ավարտից հետո էլ չի ավարտվել:
Օլյան ու Դավիթը գրեթե ամենուր միասին են, Դավիթը հաճախ է հայտնվում Օլյայի սթորիներում և փոսթերում, հիմա էլ միասին միջոցառումներ են վարում: Ըստ մեր աղբյուրի՝ նրանք սիրավեպի մասին հաստատում են միայն ընկերական շատ մտերմիկ շրջապատում, մյուսների համար պարզապես ընկերներ են:
Հավելենք նաև, որ ամուսնալուծությունից հետո Օլյան հարցազրույցներում հաճախ էր նշում, որ այլևս երբեք չի ամուսնանալու:




