ՌԴ Պն-ն կարևոր հայտարարությամբ է հանդես եկել

Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի «Տրենտ» պարեկային նավը մուտք է գործել Սեւ ծով, որին հետեւում է Ռուսաստանի Սեւծովյան նավատորմը, կիրակի հայտնել են ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից, հաղորդում է Ինտերֆաքս-ը:

Կենտրոնի տվյալներով՝ բրիտանական նավը մուտք է գործել Սեւ ծովի ջրեր մայիսի 16-ին: Մոնտրյոյի կոնվենցիայի համաձայն՝ ոչ սեւծովյան երկրների նավերի՝ Սեւ ծովի ջրավազանում գտնվելու ժամակահատվածը սահմանափակվում է 21 օրով:

Մայիսի 11-ին ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից հայտնել են, որ Սեւծովյան նավատորմը հետեւում է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի «Կոմանդան Բիրո» պարեկային նավի գործողություններին, որը նույնպես մուտք էր գործել Սեւ ծովի ջրավազան:

Մայիսի 10-ին, 11-ին եւ 12-ին ռուս զինվորականները հայտարարել են, որ օդ են բարձրացել ՀՕՊ հերթապահ ուժերի կործանիչները ծովի երկքնում Ֆրանսիայի օդուժի ինքնաթիռներին ուղեկցելու համար: