Հրաձգություն է տեղի ունեցել․ 9 մարդ է վիրավորվել. Տեսանյութ

Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքում հրաձգության արդյունքում 9 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է տեղի WPRI հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը:

Նշվում է, որ տուժածները 19-25 տարեկան են, նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է: Հրաձիգի մասին որևէ այլ տեղեկություն չի հաղորդվում: