Ներկայիս իրողություններն ապացուցում են, որ Արթուր Վանեցյանը ճիշտ էր

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը թեև հաստատել է տեղեկությունը, որ իր մոտ ևս կորոնավիրուսային հիվանդություն է ախտորոշվել, սակայն մեղավորներ չի փնտրում: Իրեն լավ է զգում, դեղեր է ընդունում և պահպանում է ինքնամեկուսացման ռեժիմը:

Ավելի վաղ Վանեցյանը տեսակետ էր հնչեցրել, որ, իհարկե, կարելի է շատ երկար խոսել նոր կորոնավիրուսի պայմաններում առաջացած ներքին ու արտաքաին մարտահրավերների և դրանց հետևանքների մասին, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այդ խնդիրները հաղթահարելու համար պետք է կոմպետենտ և ազնիվ գործող իշխանություն ունենալ։

Ինչ վերաբերում է իրավիճակի մասին գնահատականին, նշենք, որ Վանեցյանը մեկ անգամ չէր հայտարարել, որ այն գնալով սրվելու է, իսկ ներկայիս իրողություններն ապացուցում են, որ նա ճիշտ էր:

https://www.youtube.com/watch?v=xXdk-oyOjOY&feature=emb_logo

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info