Թշնամու ջրաղացին ջուր լցնող Բագրատյանը դեռ հոխորտո՞ւմ է, լավ լկտիություննէլ չափ ու սահման ունի էլի…

Kamo Vardanyanը գրում է.

Բոլոր ժամանակներում էլ եղել ու կան գործիչներ, որոնք բառիս բուն իմաստով «նավս» են եղել ու իրենց կրկռոցով մշտապես խոչընդոտ են հանդիսացել պետականաշինության մեջ: Սրանց շարքերում թերևս պետք է առանձնացնել ամենակարկառուն մեկին՝ Հրանտ Բագրատյանին, ով իբր լինելով ընդդիմադիր ուժ՝ ավելի շատ ծառայել է թշնամու ջրաղացը ջուր լցնելով: Վերջինիս նման հոգեշեղվածը փոխարեն ընդունի, որ իր վարչապետ եղած տարիներին երկիրը մեծ տեմպերով անկում էր գրանցել բոլոր ոլորտներում՝ այժմ եկել և խոսում է ներկա ընդդիմադիր ուժերից: Մասնավորապես խոսքն առաջին հերթին վերաբերում էր ԲՀԿ-ին: Իհարկե անհասկանալի է, թե ինչու է այս վճարովի ընդդիմադիրը փորձում սադրել ներկա ընդդիմադիրներին: Պատճառը իհարկե ռոճիկի մեջ է, որը վերջինս ստանում է նման «ծառայություններ» մատուցելիս: Նման ստոր կերպով գումար աշխատելը հարիր է շատ-շատ քաղաքական գործիչների, բայց Բագրատյանը նրանց բոլորից տարբերվում է նրանով, որ ոչ միայն ներքին թշնամանք է հրահրել և հրահրում, այլ սա նաև արտաքին ուժերի՝ մասնավորապես թուրքերի ուշադրություն էր սևեռում մեր վրա: Ոչ մեկ չի մոռանա այն ելույթը, երբ Բագրատյանը նշեց, որ ինքը թուրքերի փոխարեն կհարձակվեր մեր վրա:

Քաղաքական գործչի՝ հատկապես նախկին վարչապետի նման խոսքն անընդունելի է, և այսքանից հետո՝ ի չիք լինելու փոխարեն դեռ մի բան էլ վայրահաչում է սադրիչը…