Չինական 18 տոննայանոց հրթիռը մոտենում է Երկրին. Հայաստանի տարածքը վտանգի գոտում է

Չինաստանի՝ տիեզերք ուղարկված հրթիռն, անվերահսկելի ընկնելու է Երկրի վրա։ Այն երկրագնդի մթնոլորտ անկառավարելի եղանակով մուտք գործող ամենամեծ առարկան է: Այս մասին հայտնում է BBC-ն։

Անցած շաբաթ Չինաստանն ուղեծիր է բարձրացրել չինական տիեզերական կայանի առաջին մոդուլը։ Հրթիռի 18 տոննայանոց հռթիռի ընկնելու վայրը դեռ հայտնի չէ։

Այն ընկելու է մոտավորապես հյուսիսային լայնության 41․5 աստիճանից հարավ և հարավային լայնության 41․5 աստիճանից հյուսիս ընկած տարածքում։ Սակայն ընկնելու հնարավոր վայրում է նաև Հայաստանի տարածքը։

Սովորաբար անկող տիեզերանավերն ու նրանց բեկորները, մթնոլորտի միջով անցնելիս, այրվում են բարձր շփման արդյունքում առաջ եկող ջերմության պատճառով: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ երկրագնդին են հարվածում բարձր ջերմակայունություն ունեցող մետաղական մասերը: