Ամուսնալուծությունները վերջին տարիներին հաճախ հանդիպող երևույթ է: Հանրային մարդիկ էլ չեն կարողանում խուսափել անձնական ողբերգություններից: Starnews-ը ներկայացնում է ամուսնալուծված հայտնի կանանց թոփ 10-յակը: Նրանք հայտնի են, գեղեցիկ, սակայն ունեցել են անձնական խնդիրներ, ոմանց հաջողվել է շրջել կյանքի այդ էջը և նոր սեր գտնել:
Անահիտ Սիմոնյան
Երկար տարիներ Անահիտ Սիմոնյանը և Հայկոն համարվում էին ամենագեղեցիկ զույգերից, սակայն նախորդ տարի նրանք հայտնեցին իրենց բաժանման մասին:
Անահիտը ամուսնալուծության մասին խոսելիս նշել էր, որ ինքն այժմ Հայկոյի հետ ավելի ջերմ հարաբերություններ ունի, ավելի լավ ընկերներ են քան մեկ տարի առաջ։
Երգչուհին նշել է, որ աշխատում են այնպես անել, որ իրենց որդու՝ Արմանի համար իրենց բաժանությունը սթրեսային չլինի:
Լենա Ղազարյան
«Շանթ» հեռուստաընկերության նախագծերից հայտնի Լենա Ղազարյանն ամուսնացել էր 2019-թվականին: Երգչուհին նշում էր, որ հարսանիք չեն ունեցել:
«Փորձեցինք ավելի հետաքրքիր ձեւով կազմակերպել մեր ամուսնությունը։ Սկզբում եղավ առաջարկություն ծովափին, եւ մեր ամուսնությունը պսակվեց ճամփորդությամբ», — ասում էր Լենան: Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Լենա Ղազարյանն ամուսնալուծվել է:
Իր անձնական կյանքի մասին Լենան ասում է հետևյալը.
«Ես ամուսնացած չեմ, նշանված չեմ, ընկեր չունեմ, իմ սիրտը զբաղված չէ: Շատ վաղուց սիրահարված չեմ: Եթե այսպես է ստացվել, ուրեմն այդպես է: Հիմա ես ապրում եմ իր երգերով, ստեղծագործական կյանքով եւ կարծում եմ՝ հետեւորդներիս հետաքրքրում են իմ ստեղծագործությունները, այլ ոչ թե անձնական կյանքը»:
Լիանա
Երգչուհի Լիանան երկու անգամ ամուսնացած է եղել: Երիտասարդ տարիքում Լիանան ամուսնացած է եղել Արա Մարտիրոսյանի հետ, ում մասին հետագայում նշում էր, որ իրեն ծեծի էր ենթարկում: Արա Մարտիրոսյանն այս առիթով երբևէ մեկնաբանություններ չի տվել: Երկրորդ անգամ Լիանան ամուսնացավ տարիներ անց, երեխա ունեցավ, ամուսինն էլ իրենից տարիքով փոքր էր, սակայն ամուսնությունը երկար կյանք չունեցավ:
Օլյա Հակոբյան
Արդեն մի քանի տարի, ինչ դերասաններ Օլյա Հակոբյանը և Աբել Աբելյանն ամուսնալուծված են: Նրանք երկու որդի ունեն: Մեկ անգամ Օլյան իր ամուսնալուծության մասին նշել է հետևյալը.
«Չեմ ուզում խոսել մանրամասների մասին եւ ոչ էլ որեւէ բան բացատրել: Սա իմ անձնական կյանքն է, իսկ անձնականի մասին չեն խոսում հանրային ձեւով»,-ասել է նա:
Անկախ ամեն ինչից, ինքն ու նախկին ամուսինը լավ հարաբերություններ ունեն եւ միմյանց աջակցում են որդիների խնամքի հարցում:
Անի Խաչիկյան
Դերասանուհի Անի Խաչիկյանի ամուսինը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին էր՝լուսանկարիչ և ռեժիսոր Հայկ Բարսեղյանը: Նրանք համատեղ որդի ունի, ամուսնալուծության մասին չեն սիրում խոսել: Չնայած դրան՝ Անին վստահեցնում է, որ լավ հարաբերություններ ունեն:
Անատի Սաքանյան
Անատի Սաքանյանի ամուսնությունը հայկական շոու բիզնեսում ամենակարճատևներից էր: Նա ամուսնացել էր Էդգար անունով տղայի հետ, մեկնել Մոսկվա, ապա կարճ ժամանակ անց վերադարձել և հաստատել լուրերը, որ ամուսնալուծվել է:
«Այո, ես ամուսնալուծվել եմ»,-նշել է նա՝ հավելելով, որ չի ցանկանում իր անձնական կյանքին վերաբերող այլ մանրամասներ հանրայնացնել:
Նաիրա Մովսիսյան
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը բաժանվել էր ամուսնուց՝ Վան Հակոբյանից, երբ դեռ բալիկի էր սպասում: Բաժանումից հետո նրանք միմյանց հասցեին վիրավորանքներ էին հղել, Վանը մինչ օրս չի շփվում դստեր հետ և չի աջակցում ֆինանսապես:
Լիլիթ Բասյան
Սննդաբան Լիլիթ Բասյանը դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինն էր: Բաժանումից հետո հրաժարվել է ամուսնու՝ դերասան Ալեքսանդր Բաբասյանի ազգանունից և սկսել է ներկայանալ Լիլիթ Բասյան անվամբ: Սոցիալական ցանցերի բոլոր էջերում Լիլիթը փոխել է իր անունն ու ներկայանում է նոր անվամբ:
Մադոննա Հարությունյան

Մադոննան հայտնի է դարձել նաև Սոս Ջանիբեկյանի կինը լինելով: Նրանց ամուսնությունը երկար կյանք չի ունեցել, երեխայի ծնունդից հետո նրանք ամուսնալուծվել են:
Զույգին հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել, նրանք միասին մեծացնում են դստերը՝ Անաիսին, երեխան մայրիկի հետ է մնում, սակայն հաճախ այցելում է նաև հայրիկին:
Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Մադոննան նոր սիրելի ունի:
Անուշիկ Առաքելյան
Դերասանուհին շատ երիտասարդ է ամուսնացել, սակայն ամուսնությունը երկար չի տևել: Նրանք չեն կարողացել նորմալ հարաբերություններ պահպանել, ավելին՝ նախկին ամուսինը երբեք չի շփվել իրենց դստեր հետ: