Կապիտուլյացիայի օրը` Ամոթի օր. Արայիկ Պարոնյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Արայիկ Պարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կապիտուլյացիայի օրը` Ամոթի օր.

Նիկո՛լ, երբ քո էրատո կինը հայտարարում էր, որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի, նույնն է, որ ասեր՝
հանուն ոչնչի է Հայկն իր եռաթև նետը մխրճել Բելլի թիկունքը՝ ազդարարելով Հայի հավիտենական լինելիությունը,
հանուն ոչնչի է Տիգրան Մեծը ստեղծել մեր հպարտություն ծովից ծով Հայաստանը, Վարդան Մամիկոնյանը կերտել մեր հաղթանակների խորհրդանիշ Ավարայրը, հանուն ոչնչի է Գևորգ Մարզպետունին հաստատել մեկ ծաղկով գարուն գալու ճշմարտությունը, Նժդեհն ապացուցել, որ փոքրաքանակ Ցեղը միշտ հաղթում է մեծաքանակ թշնամուն, և, ի վերջո, հանուն ոչնչի են զոհվել Սարդարապատով մերօրյա Հայաստան կերտած մեր մեծ նահատակները։
Նիկո՛լ, դու ճիշտ ես մի հարցում՝ Հայաստանն ապագա ունի և այդ ապագայում կառուցելու ենք մեր խայտառակությունների և դավաճանությունների պատը, որտեղ սևով սպիտակի վրա գրվելու է Հայ ազգի բոլոր դավաճանների անուն, ազգանունները, որը դառնալու է մեր պատմության ամոթի պատը, և հայտարարվելու է Ամոթի օր՝ նոյեմբերի իննը՝ քո ստորագրած կապիտուլյացիայի օրը:
Յուրաքանչյուր տարի այդ օրն ազգովի երթ ենք իրականացնելու դեպի այդ պատը, որտեղ թքելու ենք այնտեղ գրված բոլոր ժամանակների դավաճանների անունների վրա: Եվ այդ պատի վրա դու և քո քայլականներն ունենալու եք ձեր արժանի տեղը, չկասկածես:
Նիկո՛լ, այո՛, Հայաստանն ապագա ունի և այդ ապագան կառուցելու են Հայկի ճշմարիտ հետնորդներ Հայոց Արծիվները՝ Տիգրան Մեծի լայնախոհությամբ, Վարդան Մամիկոնյանի հայրենասիրությամբ, Գևորգ Մարզպետունու կամքի ուժով և Գարեգին Նժդեհի ներցեղային բարոյականով, իսկ ձեր տեղն այդ ապագայում լինելու է պատմության աղբանոցը:
Արայիկ Պարոնյան