Տարօրինակ միջադեպ՝ ԱԺ-ում. միացավ Նիկոլ Փաշինյանի դժգոհ ձայնը, որը Ռոբերտ Քոչարյանի դատից էր խոսում (տեսանյութ)

Քիչ առաջ Աժ նիստի ժամանակ տարօրինակ միջադեպ տեղի ունեցավ. երբ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ պատգամավորները կարող են հարցեր ուղղել հարակից զեկուցողին, սկսեց հերթագրումը: Ու մինչ պատգամավորները կհերթագրվեին, չգիտես որտեղից, միացավ վարչապետ ժ/պ Նիկոլ Փաշինյանի ձայնը, որը դժգոհությամբ ասում էր.

«Հա՜, չգիտեմ, Քոչարյանի դատն ա»:

Հետևեց Ալեն Սիմոնյանի արձագանքը. «Ուփս»: