Հայկական սերիալների ամենակրքոտ համբույրները, ովքեր են ամենահամարձակ դերասանները (Photo, Video)

 

Նրանց կրքոտ համբույրը հանդիսատեսը տեսավ «Հոսանքին հակառակ» սերիալում: Ի դեպ, թե Անիի, թե Սամվելի համար սա առաջին էկրանային համբույրը չէր, նրանք այն դերասաններից են, ովքեր շարժվում են դերին համապատասխան, հարկ եղած դեպքում՝ նաև կրքոտ համբուրվում:
Հայկական սերիալարտադրության մեջ վաղուց անցել են այն ժամանակները, երբ սիրող սրտերը միմյանց միայն այտն էին համբուրում, նույնիսկ երբ տեսարանը ենթադրում էր կրքոտ համբույր: Հայ դերասաններից ոմանք կոտրել են կարծրատիպերը և երբեմն բավական կրքոտ համբուրվում են իրենց գործընկերների հետ՝ պնդելով, որ դերասանը չպետք է ունենա նման պարզունակ բարդույթներ: Starnews-ը առանձնացրել է հայկական սերիալներում երբևէ հայտնված համբույրների թոփ 10-ը, որոնք էլ ներկայացնում ենք ձեր դատին:

Ստորև փորձենք բացահայտել համբուրվող համարձակներին, որովհետև հայ իրականության համար սերիալային համբույրը դեռ համարձակություն է համարվում շատերի համար:

Անի Խաչիկյան և Սամվել Թադևոսյան

Դիտեք 28։45 րոպեից.

Մերի Մակարյան և Լևս Դավթյան

Գնված երջանկություն» սերիալում Մերի Մակարյանը և Լևս Դավթյանը ունեին անկողնային տեսարան, որն ավելի շատ սահմանափակվում էր համբույրով: Մերին համբույրի տեսարաններում էր հանդես եկել նաև «Դժվար ապրուստ» սերիալում, սակայն ներկայումս ամուսնացած Մերին, դժվար թե, նման տեսարաններում այլևս հանդես գա: Նույնիսկ նշանադրվելուց հետո նրա ընտրյալը՝ Վարդանը, արգելել էր, որ Մերին աշխատի ակումբներում:

Դիտեք 24-րդ րոպեից.

 

Անի Երանյան և Խորեն Լևոնյան

«Հետհաշվարկ» սերիալն աչքի էր ընկնել նաև համբույրի տեսարաններով: Այն ժամանակ դեռ երկար վարսերով հանդես եկող Անի Երանյանը չէր խուսափել և համբուրվել էր Խորեն Լևոնյանի հետ: Մինչ այդ Անիի էկրանային համբույրը հանդիսատեսը հասցրել էր տեսնել «Խաղ իմ կանոններով» ֆիլմում Մովսես Երեմյանի հետ, սակայն այդ համբույրն իրարանցում չէր առաջացրել, քանի որ նրանք նախկինում սիրավեպ էին ունեցել: