Ապագա կերտողները մեր երիտասարդներն են՝ հնարավորինս բարձր ուսուցման որակ, ուստի և բարեկեցիկ կյանք, հզոր պետություն ունենալու ճանապարհն այսպիսինն է

Դավիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

Կրթությունն ամենահզոր զենքն է և յուրաքանչյուր ոլորտի ցանկացած առաջընթաց՝ լինի դա արդյունաբերություն, ռամզարդունաբերություն, բժշկություն, գյուղատնտեսություն կամ թե տնտեսական որևէ ոլորտ, պարտադիր հիմքում գիտելիքն է: Ավաղ, Հայաստանում որևէ մեկը որևէ ռեալ հնարավորություն չի առաջարկել միջին կամ անապահով ընտանիքի երեխաներին, ովքեր ցանկություն ունեն ուսումը շարունակել, բայց հնարավորություն չունեն: Այստեղից զատ նաև չկար որևէ դրույթ, որը հայաստանյան՝ այլևս խարխլված կրթությունը մասսամբ կվերականգներ: Իսկ ուսանողը չէր դիտարկվի որպես փողի աղբյուր, այլ կլիներ ապագա կերտող, ում գիտելիքը իրոք կկարևորվեր: Չնայած որ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում, ինչպես նախկինում այնպես էլ այսօր ուսանողներն ու երիտասարդներն են՝ ամենամյա կազմակերպվող միջոցառումներով, որտեղ հազարավոր ուսանողների, ինչպես նաև սփյուռքից ժամանած ուսանողների վարձավճարները փոխհատուցվում են բարեգործական հիմնադրամի կողմից:Այնուամենայնիվ այլ թևից, ոչինչ չկա… Ինչևէ,այս, նախընտրական քարոզարշավի առաջադրած դրույթները, որոնք վերջերս ներկայացվեց Գագիկ Ծառուկյանի կողմից ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ևս պակաս կարևոր տարրեր չեն ներառում իրենց մեջ: Ամենակարևոր ու հատկանշական կետերից մեկն այն էր, որ որևէ ուսանող չպետք է դուրս մնա ԲՈւՀ-ից, վարձը չվճարելու պատճառով: Պետությունը պետք է հոգա, որ ուսանողն ուսման վարձը վճարի միայն աշխատանքի ընդունվելուց հետո՝ 5 տարվա ընթացքում: Այստեղ մի կրակոցով երկու «նապաստակի» հարցն էլ լուծվում է, զարգացած և գիտելիքով լի սերունդ ու հնարավորինս գործազրկության կրճատում: Այս համատեքստում կարևոր եմ համարում մեկ այլ հարցի քննարկումը ևս, որն էլի երիտասարդներին էր նպատակաուղղված: Դա երիտասարդ կամ թե նորաստեղծ ընտանիքներին բնակարաններ ձեռք բերելու հնարավորության ընձեռումն է, առանց հավելյալ տոկոսադրույքի և կանխավճարի: Որը ևս ներկայացվել է կյանքի կոչված ծրագրի օրինակի համաձայն: Խոսքը Աբովյանի բազմաբնակարանային շենքերի մասին է, որոնք տրվելու է երիտասարդ ընտանիքներին արտոնյալ պայմաններով՝ 10 տարի մարման ժամկետի հնարավորությամբ: Վստահաբար, Գագիկ Ծառուկյանը սեփական օրինակով ցույց է տալիս, որ որևէ անհնարին բան չկա, և Հայաստանում ևս կարող ես լավ ապրել, ապագա կերտել, շեն ու հզոր պետություն դառնալ, սփյուռքն էլ կարող է ավելի փոքր լինի, քան պետությանդ բնակչության թիվն է…

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info