Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Հարություն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 27-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 47-ամյա Հրայր Ղազարյանը՝ իր վարած Toyota Camry մակնիշի 55 LP 155 համարանիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 54.5 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Ղազարյանն ու ուղևորներ, Երևանի բնակիչներ, 62-ամյա Լ. Ղազարյանն ու 53-ամյա Ռ. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Խոշոր ավտովթար Հայաստանում. կան վիրավորներ

