Ցավոք, մեզանից ոչ ոք ապահովագրված չէ տրավմաներից, ցանից, բշտիկներից, որոնք դեմքի վրա թողնում են սպիեր ու հետքեր՝ դիսկոմֆորտի ու տհաճ էմոցիաների պատճառ դառնալով: Բարեբախտաբար, գոյություն ունի միջոց, որն օգնում է ազատվել սպիերից և բշտիկների հետքերից: Մաշկը հարթեցնող տնական քսուք, որն իրենից ներկայացնում է հետևյալ խառնուրդը:

Ինչպես հարթեցնել մաշկը
Անհրաժեշտ է.
- 60 մլ խնձորի քացախ
- 30մլ խաղողի կորիզների յուղ
- 2 ճ.գ. հալվեի միջուկ
Պատրաստաման և կիրառման եղանակ. Բլենդերով հարել բոլոր բաղադրիչները և լցնել փակվող տարայի մեջ: Քսուքն օգտագործելուց առաջ մաշկի մեղմ պիլինգ կատարել: Միջոցը հաստ շերտով քսել խնդրահարույց հատվածներում՝ երեկոյան ժամերին: Թողնել 2–3 ժամ և մնացորդները լվանալ գոլ ջրով, ինչից հետո սնուցող քսուք օգտագործել: Տնական քսուքը կարող եք պահել սառնարանում՝ 3 շաբաթ շարունակ, ինչից հետո անհրաժեշտ է նոր չափաքանակ պատրաստել:

Բնական բաղադրիչներն ավելի մեղմ եմ գործում, քան դեղատնային պրեպարատները, դրա համար էլ արդյունքն ավելի ուշ է նկատելի լինում: Այնպես որ զինվեք համբերությամբ:
ԶԳՈ ՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

