Աջ ուղղվածությամբ կենտրոնամետ «Հայրենիք» կուսակցությունն ասպարեզ եկավ քաղաքացիների անվտանգության ապահովման, բարօրության ու առաջադիմության համար կայուն հիմքեր ստեղծելու վճռականությամբ։
Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի քաղաքական նպատակը ազգային միասնության վերականգնումն է, հասարակության պառակտման հաղթահարումը և մարդկանց համար շոշափելի խորքային բարեփոխումները, որի հիմքում կլինեն ավանդույթների և առաջընթացի համադրման գաղափարը: Նա մերժում է քաղաքական նպատակներով հետադիմական մոտեցումների քարոզը, մարդկանց ու քաղաքական գործիչներին իրար դեմ արհեստականորեն հակադրելու փորձերը, քանի որ, ըստ էության, դա կեղծ հակադրություն է ու հաճախ ստեղծում է նոր թշնամական ճակատներ հենց հանրության ներսում։
Եվ այս ամենից ելնելով է, որ ԱԱԾ նախկին տնօրենը լծվել է քաղաքական ուժերին համախմբելու գործին, որը օր-օրի նոր թափ է հավաքում և գնալով դառնում է ավելի պահանջված:
https://www.youtube.com/watch?v=o9HhlFmCSb4&feature=emb_logo
