Ծառուկյանը ևս շահագրգռված է, որ բոլոր պղտորված ջրերը զուլալվեն

Միջազգային մամուլի, ինչպես նաև արտերկրի հասարակական և քաղաքական կառույցները շարունակում են իրենց ուշադրության կենտրոնում պահել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Սա հիմք է տալիս ենթադրել, որ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի ու նրա առաջնորդի դեմ իրականացվող գծողությունները միանշանակ պետք է շարունակեն օրենքի տառին համապատասխան, իսկ իշխանության կողմից իջեցվող պատվերները՝ զրոյացվեն:
Այս դեպքում պարզ կդառնա, որ ներհայաստանյան քաղաքական դաշտում ԲՀԿ-ն եղել է ու շարունակում է մնալ քաղաքկան դաշտի կայուն հենասյուներից մեկը, որին հնարավոր չի լինելու վախեցնել, ճնշել կամ հեռացնել քաղաքական գործընթացներից:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկանի շուրջ հյուսվող տարբեր ասեկոսեներին, ապա դրանց վերջ տալու և սեփական դիրքերն ամրապնդելու համար Ծառուկյանը ևս շահագրգռված է, որ բոլոր պղտորված ջրերը զուլալվեն, և երկիրը շարունակի զարգանալ իր բնականոն հունով:

https://www.youtube.com/watch?v=3g8TIObcAT4&feature=emb_logo

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info