Լենա Ջալալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Լուսավոր Հայաստանի հետ կապված մի հետաքրքիր բան ասե՞մ…
Այդ ուժը միշտ լուծումներ առաջարկում է, կռիվ է տալիս, գնում բոլորի հետ խոսում է, հանդիպում է, բայց վայն տարավ մի բան հանրության որևէ շերտի ճաշակով չեղավ՝ մի աղմուկ, մի մեղադրանքներ, մի հիմար քոմենթներ…
Օրինակ դասական քաղաքական ուժը ինչ պետք է անի՝ տապոռն առնի Նիկոլի նախարարներին հատ հատ գլխատի, մի հատ էլ ինքը Արարատ Միրզոյանին քացու տակ գցի, Տիգրան Ավինյանի պճեղների արանքը թուղթ դնի վառի, ինչ պետք ա անի… Պարզ ա, օրենք պետք ա գրի ու ճանապարհային քարտեզներ մշակի այս կամ այն ճգնաժամը հաղթահարելու…
Հիմա այդ կուսակցությունը ամեն ինչ հենց անում է իր գործառույթների շրջանակներում, արդյունավետ ֆրակցիա ունի խորհրդարանում, որակյալ կադրային բազա, դա հենց այն է, ինչ պետք է ունենա նորմալ կուսակցությունը: Ուզում էիք արտահերթ ընտրություն՝ ջանքեր գործադրեցին, դա էլ կլինի:
Ընդհանրապես, եթե ցանկանում եք երկրում պրոցեսները ցիվիլ հուն տեղափոխվեն՝ Էդմոն Մարուքյանի ու Լուսավոր Հայաստանի որակի ուժեր պետք է գործուղել խորհրդարան: ՈՐպեսզի հարցերը, ինչպես Նոկոլն է ասում, գնդակահարության պատի տակ չլուծվեն, այլ՝ պառլամենտում՝ իր հանձնաժողովներով…
