«Դիահերձումից հետո Սասունի ստամոքսում կաղին, մասուր ու խոտ է եղել…»

Արամ Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ալբերտ Ստեփանյան, Սամվել Սամբատով, Սասուն Պետրոսյան, Կարեն Ներսիսյան, Հայկ Հարությունյան, Գրիշա Գրիգորյան։ Հիշեք էս տղերքի անունները։ Էս տղերքը սպանվեցին ու խոշտանգվեցին պատերազմի ավարտից 50 օր անց, Հադրութի Հակակու գյուղում, ադրբեջանա-թուրքական հատուկջոկատայինների դեմ անհավասար կռվում, հայկական պետության անտարբերության ու անգործության արդյունքում։
6 զինվորների էս պատմությանը այդպես էլ պետական մակարդակով ՈՉ ՄԻ անդրադարձ չեղավ։ Երբ տարբեր աղբյուրներ ասում էին, որ շրջափակման մեջ ընկած մեր տղերքին են սպանել, նրանք իրենց ֆեյքերով ու պոակներվ ցրում էին թեման, ասելով, իբր ադրբեջանցիներն են իրար վրա կրակել…
Էս տղերքի շրջափակման մեջ լինելու, գտնվելու մոտավոր վայրի ու սպասվող ճակատագրի մասին տեղյակ են եղել բոլոր պատկան մարմինները՝ ՊՆ-ից մինչև «վարչապետ»։
Կհիշեք, երբ տղեքրից Հայկի հայրը հանդիպել էր նիկոլի հետ, ասել՝ էրեխեքը անտառներում են, զանգել են, գնացեք, փրկեք, նիկոլը նայել էր օգնականին ու հարցրել՝ «հնարավո՞ր ա հիմի սաղ մարդ լինի անտառներում, ի՞նչ են ուտում էս ցրտին…»։ Դիահերձումից հետո Սասունի ստամոքսում կաղին, մասուր ու խոտ է եղել… տղերքը կաղին ու մասուր ուտելով գոյատևել են, կարծելով, թե պետություն ունենք, որը իրենց կփրկի։ Չփրկեց…
Էս տղեքրի համար պատերազմը տևեց 90 օր։ Նրանք բոլորն էլ սպանվեցին ու խոշտանգվեցին դեկտեմբերի 27-ին։ Նրանք բոլորն էլ նորակոչիկներ էին»։