Իդեալական մազեր ունենալու 7 գաղտնիք

Ներկայացնում ենք առողջ և գեղեցիկ մազեր ունենալու 6 գաղտնիք:

1. Մազերը սանրել խոշոր ատամներ ունեցող սանրով՝ օրական 2-3 անգամ, դա լավացնում է արյան շրջանառությունը և նպաստում մազերի աճին ու սնուցմանը:

2. Մազերը ցայել սառը ջրով, քանի որ սառը ջուրը թարմացնում է մաշկը, վերականգնում բջիջները, ազատում հոգնածությունից և բարելավում արյան շրջանառությունը:

3. Նախ՝ պետք է օգտագործել կոնդիցիոներ, այնուհետև շամպունը և մազերը ցայել կիտրոնի հյութ կամ կոկոսի յուղ ավելացրած ջրով, որը մազերի պաշպանության լավագույն մեթոդն է:

4. Անհրաժեշտ է շաբաթը 2 անգամ դիմակներ դնել մազերին: Ձվից և գարեջրից կարելի է շատ օգտակար դիմակ պատրաստել` մեկ ձվին կես բաժակ գարեջուր խառնել՝ մինչև թանձր քսուկանման փրփուրի առաջացումը, այնուհետև ստացված զանգվածը տարածել մազերին և լվանալ 20 րոպե հետո:

5. Ավոկադոյից և մեղրից պատրաստված դիմակը գեղեցիկ մազեր ունենալու ամենահայտնի և արդյունավետ միջոցն է, քանի որ այն փափկեցնում է մազերը՝ դրանք դարձնելով ճկուն և ենթարկվող: Մեկ ավոկադոն և 2 գդալ մեղրը լավ խառնել և տարածել թաց մազերին, թողնել 15-20 րոպե, այնուհետև լվանալ:

6. Պետք է զգուշավոր լինել քիմիական միջոցների կիրառումից բարձր ջերմաստիճանի պարագայում: Ինչպես արդեն հայտնի է՝ ներկը վնասում է մազերը, իսկ այդ պարագայում անհրաժեշտ է դիմել դիմակների օգնությանը, պետք է հնարավորինս քիչ օգտագործել մազերի հարդարման այնպիսի միջոցներ, ինչպիսիք են ֆենը և գանգրացման տարբեր եղանակները:

7. Մազերի խնամքի պարագայում նաև շատ կարևոր է հետևել սննդակարգին: Մազերի վրա բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմում ցինկի, երկաթի, մագնեզիումի անբավարար պարունակությունը, ինչի հետևանքով մազերը կորցնում են իրենց փայլը, չորանում են և որքան էլ հարդարես, չխնամված տեսք են ունենում:

Մազերի խնամքի համար անհրաժեշտ երկաթով, ծծումբով, օմեգա-3 ամինաթթուներով, ֆոլաթթվով և կալիումով հարուստ սննդամթերք օգտագործել:

Ծծումբ են պարունակում` բրոկկոլին, ծնեբեկը, արքայախնձորը, կոկոսը: Բոլոր այդ մթերքներն օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսինները և բարելավել կերատինի և կոլագենի սինթեզը:

Շարունակությունը՝ այստեղ

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info