«Այն Սահմանադրությունը, որի գրմանը ես մասնակցել եմ, որը գործում է, դրանով սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության։ Ես արձանագրում եմ, որ Սահմանադրական դատարանը այդպիսի նախագիծ չի քննարկել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններին, ըստ որի՝ դադարեցվելու է նաև Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահ պաշտոնավարումը։
Իշխանությունների այն պնդումներին, թե ՍԴ-ն չի կարող իր վերաբերյալ որոշումները քննել, դրա համար նախագիծը ՍԴ չի ուղարկվել, Թովմասյանը պատասխանեց, որ գործող Սահմանադրությունում գրված չէ, որ եթե փոփոխությունները վերաբերվելու են ՍԴ-ին, դա ենթակա չէ նախնական սահմանադրական վերահսկողության։
Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել, Հրայր Թովմասյանը պատասխանեց․ «Կա իրավունքի սկզբունք՝ առոչինչ իրավական ակտերին անձը իրավունք չունի չենթարկվել»։
Հրայր Թովմասյանն ասաց, որ որպես իրավաբան՝ երեկ մեր Ազգային ժողովում տեղի ունեցածի համար ամոթի զգացողություն է ունեցել։

