Մեծ թվով ոստիկաններ դատարանի բակում՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից առաջ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, որտեղ քիչ անց ընթանալու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը՝ մեծաթիվ ոստիկաններ են կենտրոնացել։ Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը դատարանից։

Նշենք, որ այսօր երկրորդ նախագահը մուտք կգործի դատարան՝ կենտրոնական մուտքից։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 18-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։

Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info