Շիրակի մարզպետը ազատվեց պաշտոնից. ով կփոխարինի նրան

Շիրակի մարզպետը ազատվեց պաշտոնից. ով կփոխարինի նրանԿառավարությն որոշմամբ Տիգրան Պետրոսյանը կազատվի Շիրակի մարզպետի պաշտոնից ։ Հարցն ընդգրկվածէ ՀՀ կառավարության Հունվարի 21-ի նիստում։ Տեղեկացնում է  e-gov.am-ը։   «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Տիգրան Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ։ Նշվում է, որ համաձայն մեկ այլ որոշման՝ Շիրակի մարզպետ կնշանակվի ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար  Հովհաննես Հարությունյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info