Արցախի նախագահը չպիտի հոգով Նիկոլի մարզպետ լինի, այլ սեփական պետական ինքնությունն ունենա․ Աշոտյան

Արցախի նախագահը պիտի մտածի ոչ թե իր պաշտոնի, այլ երկրի մասին։ Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։

«Արցախի նախագահը պետք է չթաքնվի իր ռազմավարական պաշտոնի հետեւում ու կարծի թե սթից-մթից կարա խոսի։

Արցախի նախագահը չպիտի հոգով Նիկոլի մարզպետ լինի, այլ սեփական պետական ինքնությունն ունենա։

Արցախի նախագահն իր կյանքի պատվաբեր անցյալը չպետք է զոհաբերի հանուն կամովին ստանձվող անպատվաբեր ներկայի։

Արցախի նախագահը միլիոնավոր հայերիս համար պետք է Արցախի Նախագահ դառնա»,- գրել է նա։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info