Գիտնականները պարզել են՝ արյան որ խմբի մարդիկ են օժտված ամենաբարձր իմունիտետով

Գիտնականներին հաջողվել է պարզել՝ արյան որ խմբի մարդիկ են օժտված ամենաբարձր իմունիտետով: Հոդվածը վերցրել ենք iz.ru կայքից:

Մասնագետների եզրակացությունների համաձայն՝ վիրուսային վարակի ժամանակ, արյան խումբն ազդում է մարդու օրգանիզմի՝ ինտերֆերոն արտազատելու կարողության վրա, ինչն ուղղակիորեն կապված է իմունային համակարգի խնդիրների հետ: Ինտերֆերոնները սպիտակուցներ են, որոնք արտազատվում են՝ ի պատասխան վիրուսի, մանրէների և ցածր մոլեկուլային քաշի քիմիական միացությունների ներխուժման:

Ինտերֆերոն սպիտակուցի արտազատման առումով, գիտնականներն ամենաուժեղը համարում են IV խմբի մարդկանց: Բարձր իմունիտետով հաջորդել են III, ապա՝ I խումբ ունեցողները: Հիվանդությունների նկատմամբ ամենամեծ հակվածությունն ունեն II խմբի մարդիկ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

newsarm.live

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info