ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

Շնորհավորում եմ բոլորիս գալիք նոր տարին։ 2020 թվականը մեզ համար եղավ ծանր փորձությունների, կորուստների տարի, բայց ամենքս պետք է լինենք ստեղծարար զինվոր հանուն մեր հայրենիքի։ Թող գալիք տարում ամենքիս բացվող օրը լինի խաղաղ, աշխատանքով լեցուն, և Աստծով ապրենք ամեն բացվող օրը: Աղոթենք մեր հերոս զինվորների շուտափույթ ապաքինման, վերադարձի համար։ Մենք չունենք իրավունք չաշխատելու, չարարելու, քանզի ամենքս պետք է ապրենք այն հերոս տղեքի փոխարեն, ովքեր ընկան հերոսաբար, որ մեր Հայրենիքը լինի հավերժական: Շնորհավոր բոլորիս գալիք Նոր տարին, Աստված պահապան մեզ բոլորիս։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info