ԱԱԾ-ի «բռնոցի-պպզոցին» Արթուր Վանեցյանի հետ

Երեկ տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն փորձում է պարզել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գտնվելու վայրը և նրան բերման ենթարկել: Մինչդեռ, կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջով պարբերաբար տեղեկացնում է թե՛ Վաեցյանի տեղի, թե՛ այլ մանրամասների մասին:
Այսինքն, առնվազն հասկանալի չէ, թե ինչու էր ԱԱԾ-ն փորձում մի բան պարզել, որը շատերի համար պարզ է ու հայտնի: Իսկ, եթե խոսքը «Հայրենիք» կուսակցության նախագահի գործողությունների ու տեղաշարժի մասին ամենօրյա մշտադիտարկում իրականացնելն է, ապա սա խոսում է այն մասին, որ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, ամեն դեպքում, հունից հանում են իշխանություններին: Եվ այդ է պատճառը, որ ԱԱԾ-ն սկսել է ակտիվ գործողություններ իրականացնել քաղաքական այն ուժերի ուղղությամբ, որտեղից վտանգ է զգում:
Ինչ վերաբերում է Արթուր Վաեցյանի շուրջ սկսված ԱԱԾ-ի բավականին մանկամիտ «խաղին», ապա, ժամանակն է հասկանալ, որ նման խաղերով հնարավոր չէ ճնշում գործադրել ԱԱԾ նախկին տնօրենի հանդեպ, առավել ևս, երբ նա բազմիցս հայտարարել է, որ գործում է թափանցիկ և պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի: