Կգումարվի Արցախի ԱԺ հատուկ նիստ՝ նվիրված Արցախի նախագահի պաշտոնի ստանձնմանը

Մայիսի 21-ին ժամը 18:00-ին Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի կունենա Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստը:

Արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի յութուբյան ալիքով:

Նաեւ Արցախի հանրային, Հայաստանի հանրային, Արմենիա, Շանթ, Երկիր մեդիա և ԱՐ հեռուստաընկերություններով: