Քարվաճառից հայկական ուժերի դուրսբերման ժամկետները երկարաձգվեցին

Ադրբեջանը համաձայնվել է հայկական կողմին մինչև նոյեմբերի 25-ը ժամանակ տալ Քարվաճառից զորքերը դուրս բերելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին:

Ինչ վերաբերում է Լաչինին ու Աղդամին, ապա այդ տարածքներից հայկական ուժերի դուրս բերումը պետք է կատարվի նախօրոք հայտարարված գրաֆիկի համաձայն:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info