Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են ՀՀ իրավապահ մարմիններ Ազատության հրապարակից անձանց բերման ենթարկելու առնչությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից, տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

