Ռուս խաղաղապահները սկսել են շարժվել դեպի Արցախ /տեսանյութ/

Ռուս խաղաղապահները սկսել են շարժվել դեպի Արցախ, որտեղ հետևելու են կրակի դադարեցման ռեժիմին: Այս մասին հայտնում է ՌՒԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Տեղափոխությունը տեղի է ունենում հաստիքային ստորաբաժանումների կազմով: Խաղաղապահները պետք է անցնեն 250 կմ տարածք: Դրանից հետո խաղաղապահ ուժերը տեղակայվելու են ու դիտորդական կետեր ստեղծեն շփման գծի երկայնքով ու ու Լաչինի միջանցքի երկայնքով:

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info