Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի․ Հարութ Ավանեսյան

Արցախի ազատամարտիկների միության Բերձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Հարութ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՊԲ N ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ, այսօր առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի։

Թշնամու դիվերսիոն խմբերը հերթով հայտնաբերվում և ոչնչացվում են։

Մեր հրետանու դիպուկ համազարկերը ահ ու սարսափ են առաջացրել նրանց մոտ, ունեն զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Սպասեք հաղթական լուրերի։

Թուրքը Բերձոր ոտք չի դնելու»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info