Արցախում հերոսաբար զոհվել է գնդապետ Արտյոմ Միրզոյանը

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ Արցախում մղվող պաշտպանական մարտական գործողությունների ժամանակ զոհվել է ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի լավագույն ներկայացուցիչներից մեկը` գնդապետ ԱՐՏՅՈՄ ԶԱՐՄԻԿԻ ՄԻՐԶՈՅԱՆԸ։

Պրոֆեսիոնալ հրամանատա՛ր, նվիրյալ սպա՛, անփոխարինելի ընկե՛ր, հիշատակդ վառ կմնա մեր սրտերում։

Գնդապետ Միրզոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ. նոյեմբերի 8-ին, ժամը 18։00-ին, Նոր- Նորքի սրբ. Սարգիս եկեղեցում։

Ոստիկանության Մշակույթի Կենտրոն

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info