ՌԴ պետդումայի պատգամավոր Վիտալի Միլանովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Արցախ այցից հետո ադրբեջանցիները սկսել են սպառնալ իր ընտանիքին: Նա պատրաստվում է դիմել ՌԴ ՆԳՆ-ին:
«Մեսսինջերով ակտիվորեն սպառնում են: Սպառնալիքները վերաբերում են ինձ, երեխաներիս… Ինձ արդեն ներառել են Ադրբեջանի «սև ցուցակում»:
Ես շատ նորմալ եմ վերաբերվում դրան: Սակայն այն, ինչ իրենց թույլ են տալիս այդ մարդիկ, ովքեր գտնվում են Ադրբեջանում, և իմ երեխաներին, ընտանիքին ուղղված սպառնալիքներն անընդունելի են:
Բնականաբար ես դա հենց այնպես չեմ թողնի»,-ասել է նա

