Նոյեմբերյան-Բաղանիս ճանապարհին բախվել են «Hovo» և «Volvo» մակնիշների բեռնատարները. կա վիրավոր

 

Հունիսի 11-ին, ժամը 17:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղանիս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են բեռնատարներ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բաղանիս հատվածի 14-րդ կմ-ին բախվել են կցորդիչով «Hovo» մակնիշի (վարորդ՝ Նորիկ Ա․) և «Volvo» մակնիշի (վարորդ՝ Դենիս Ս․, ՌԴ քաղաքացի) բեռնատարները:

Դենիս Ս․-ն հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info