Ղրիմում ահաբեկչական գործողություն է կանխվել․ Ռիա Նովոստի

Ղրիմի Սինֆերոպոլ քաղաքում Անվտանգության դաշնային ծառայությունը ահաբեկչություն է կանխել։ Հինգ ծայրահեղականներ պատրաստվում էին պայթեցնել քաղաքային շուկաներից մեկը: Վարչության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր ձերբակալվածները Ռուսաստանի քաղաքացիներ են: «Բացի պայթյունը նախապատրաստելուց՝ նրանք համացանցում «ահաբեկչության և ծայրահեղականության գաղափարախոսություն» են տարածել», — հավելել է հետախուզական գործակալությունը: Ծայրահեղականներից առգրավվել են տնական ռումբեր, փոքր ու մեծ սառը զենքեր: Անվտանգության դաշնային ծառայությունը շեշտել է, որ ձերբակալվածները կապված են ուկրաինական արմատականների հետ, որոնք կռվում են Դոնբասում: Այժմ որոշվում է ահաբեկչական հարձակման նախապատրաստվելու և ահաբեկչության դեմ պայքարի հասարակական կոչեր հնչեցնելու մասին քրեական գործ հարուցելու հարցը։ Խափանման միջոց դեռ չի ընտրվել: Ծայրահեղականների հանցակիցների որոնումները շարունակվում են: