Առաջին դասարանցիներին հայտագրելիս ծնողներն օգտագործել են կեղծ փաստաթուղթ․ ԿԳՄՍ նախարար

https://youtu.be/OVlA9UOlSlM

Առաջին դասարանցիների հայտագրման համակարգն այսօր արձանագրել է, որ փորձելով գրանցել երեխային իրենց ցանկալի դպրոցում` ծնողներն օգտագործել են կեղծ փաստաթուղթ: Մի՛ արեք այսպիսի կեղծիքներ, թվայնացված համակարգը հայտնաբերում է խարդախությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ հունիսի 11-ից հայտագրման համակարգը բացվում է բոլորի համար:

«Ուշադիր եղե՛ք և բաց չթողե՛ք պահը»,- գրել է նախարարը: