Ոստիկանությունը՝ Շենգավիթում տեղի ունեցած սպանության մասին

https://youtu.be/OVlA9UOlSlM

Հունիսի 9-ին, ժամը 17.15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց բաժնում հաղորդում է ստացվել արդեն «Շենգավիթ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 28-ամյա երիտասարդ, որը մահացել է։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են տարբեր հրազենների կրակված պարկուճներ, գնդակներ և այլն։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։  Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info