ՀՀ կառավարությունը մարտի 26-ին որոշում է ընդունել Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում’ պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 –ի N 1327-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
Որոշման համաձայն սահմանվել են տրանսպորտային միջոց վարելը արգելող հիվանդությունների այնպիսի ցանկ, որը կբացառի իր և շրջապատի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող անձանց թույլատրել վարելու տրանսպորտային միջոց:
Օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 27-ին։
Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական սահմանափակումների ցանկերը ներկայացնում ենք ստորև:
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ 1
Հ/հ Հիվանդության անվանումը Հիվանդության դասը’ ըստ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչի (10-րդ վերանայում)
1. Հոգեկան և վարքի խանգարումներ (քրոնիկ և երկարաձգված հոգեկան խանգարումներ մշտական ծանր և հաճախ սրվող հիվանդության դրսևորումների առկայության դեպքում )
1) Օրգանական (ներառյալ սիմպտոմաթիկ) հոգեկան խանգարումներ քրոնիկական ընթացքով: F00 – F09
2) Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ F20 – F29
3) Տրամադրության խանգարումներ (աֆեկտիվ խանգարումներ) հաճախակի սրացումներով, ծանր և չափավոր արտահայտված, F30 – F39
4) Նյարդայնական և մարմնաձևային խանգարումներ’ կապված գերհույզի (սթրեսի) հետ, եթե բուժման ֆոնի վրա երեք տարվա ընթացքում գրանցվել են սրացումներ F40 – F48
5) Անձի և վարքի խանգարումներ հասուն տարիքում F60, F61
6) Մտավոր հետամնացություն F71 – F79
2. Հոգեկան և վարքի խանգարումներ’ կապված հոգմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հետ (նախքան կլինիկական հսկողության դադարեցումը’ պայմանավորված կայուն ռեմիսիայով (առողջացումով)
1) Հոգեկան և վարքային խանգարումներ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման հետևանքով F10 – F16, F18,F19 (բացառությամբ այն դեպքերի, երբ կլինիկական ախտորոշման ծածկագրի 4-րդ նիշը «0» է (F1X.0)՝ F10.0, F11.0, F12.0, F13.0, F14.0, F15.0, F16.0, F18.0 և F19.0):
3. Աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ
1) Աքրոմատոպսիա H53.51
2) Երկու աչքերի կուրություն H54.0
