«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր (հարցականով), որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Թունավորման ախտանշաններ են ունեցել բուժանձնակազմի որոշ անդամներ և մի քանի պացիենտ։ Այժմ նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Այս պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդի անվտանգության պետական տեսչության մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում հանգամանքները պարզելու համար։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվածների թիվը 33-ն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց բկ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: «Թունավորվածներից 25-ը բուժաշխաատող են, 8-ը պացիենտ: Նրանց վիճակն այս պահին լավ է», — ասաց նա: Ծովինար Խաչատրյանի խոսքով՝ բոլորը թունավորվել են բկ-ի տարածքում գործող «Արտ-Լանչ»-ի ճաշարանի սննդից: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր:
Source: https://armlife.am/news/121938.html

