Դերասան Վահագն Գալստյանի և դերասանուհի Շուշան Ղազարյանի ամուսնալուծության մասին ասեկոսեները վաղուց էին շրջանառվում, սակայն վերջնական պատասխան ստացան միայն վերջերս, երբ Վահագնը լուսանկար հրապարակեց նոր ընտրյալի` 28-ամյա Լուսինեի հետ։ Սա քննարկումների տեղիք տվեց, թե զույգն ամուսնալուծվել է Լուսինեի պատճառով։ Tert.am Life-ի հետ զրույցում Վահագնն ասաց, որ այդպես չէ և մանրամասներ պատմեց։
«Ես վաղուց եմ ամուսնալուծվել։ Թող չվերագրեն, թե իմ նոր ընտրյալը կապ ունի ամուսնալուծությանս հետ։ Նա բարոյական մարդ է, ինչպես ես։ Մարդիկ մտածում են, թե Լուսինեն տուն է քանդում։ Ուզում եմ բարձրաձայնել, որ այդպիսի բան չկա։ Ես Լուսինեին հանդիպել եմ իմ ամուսնալուծությունից բավականին հետո։ Նա նորմալ հայուհի է։ Ես վատ եմ զգում, որ իրեն այսպիսի բաներ են վերագրում»,- ասաց դերասանը։
Վահագնը հայտնեց, որ պատրաստվում է երկրորդ անգամ ընտանիք կազմել. «Ես ինքս ընտանիքի մարդ եմ և չեմ պատկերացնում ինձ առանց ընտանիքի։ Ընտանիքը եկեղեցուց ուժեղ բան է։ Մարդը պետք է ընտանիքը հասկանա, որպեսզի կարողանա եկեղեցի գնալ»։
Ինչ վերաբերում է նախկին կնոջ` Շուշանի հետ հարաբերություններին` Վահագնը ասաց. «Նա իմ երեխաների մայրն է։ Ես ոչ միտ տեղ չեմ փնովում նրան, չեմ էլ ուզում։ Ես իմ երեխաներին լուրջ եմ վերաբորում` ամեն դուստր իր հայրիկի բարոյական հայելին է, ամեն տղա իր հոր զենքը։ Ես կողմ եմ նորմալ, սոլիդ հարաբերություններին, իսկ ինչ վերաբերում է անձնականին, ամեն ինչ վերջացած է»։
