Խոշոր հրդեհ` Մատենադարանի հարակից տարածքում. պատճառը Էվոկաբանկի հրավառությո՞ւնն է (տեսանյութ)

Սեպտեմբերի 19-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում, Մատենադարանի հետնամասում տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվության բաժինը։

«ԹԻՎ» 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինը։

Դեպքի վայրում է գտնվում ԱԻՆ Փրկակար Ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ․Գաբրիելյանը։

Նշենք, որ այս հրդեհին նախորդել է Էվոկաբանկի 3-ամյակի ու բանկի ծննդյան 30 ամյակի առթիվ կազմակերպված հրավառությունը:

 

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info