Ես ավելի քան դեմ եմ, որ իմ երեխաները դպրոցում դիմակ կրեն, ես հետո այլ խնդիր պետք է բուժեմ․ Օլյա Հակոբյան (տեսանյութ)

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի լրագրող Աիշա Պողոսյանը շարունակում է բացահայտել հայկական շոուբիզնեսի աստղերին, բլոգերներին, մոդելներին, ոճաբաններին և մարդկանց, ովքեր համացանցում ակտիվ են ու մեծ ճանաչում են ձեռք բերել։

Այս անգամ մեր տաղավարում է դերասանուհի Օլյա Հակոբյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Շիրազի Վարդը» սերիալում:

Մեզ հետ զրույցում Օլյան, խոսելով սերիալում մարմնավորած իր կերպարի` Սաթենի մասին, նշեց. «Որոշ մարդիկ, հիմնականում մեծամասնությունը, չեն տարբերակում կերպարը և իրական կյանքը: Պիտի ասեմ, որ ընդհանրապես նման չեմ Սաթենին»:

Օլյան, ով երկու որդի ունի` Էրիկն ու Ռոբերտը, դեմ է կորոնավիրուսային համավարակի ժամանակ դպրոցներում դիմակ կրելուն:

«Ես ավելի քան դեմ եմ, որ իմ երեխաները դպրոցում դիմակ կրեն, ես հետո այլ խնդիր պետք է բուժեմ»,- հաստատակամորեն ասում է դերասանուհին: