SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Երևանի բնակիչ, 87-ամյա Թադևոս Վարդանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երևանի բնակիչ, 35-ամյա Հրաչյա Ստեփանյանի կողմից վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում՝ «Ռոբերտո» խանութի դիմաց վրաերթի ենթարկվելուց հետո: Տեղեկությունը Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղ հետաքննիչ Ա. Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով, հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Հրաչյա Ստեփանյանը իր վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում՝ «Ռոբերտո» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր հիվանդանոց, այնուհետև օգնել էր վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել էին ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Մհեր Քոչարյանն ու Հովհաննես Երանոսյանը։ Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Արամ Հարությունյանի գլխավորությամբ։
Գլխավոր Без рубрики Այսօր Երևանում՝ «Ռոբերտո» խանութի դիմաց Mercedes G 500-ի վարորդի կողմից վրաերթի ենթարկված...
Լրահոս
«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնում և քննարկում սահմանազատման հարցերը, իսկ ապրիլի 19-ին հանձնաժողովներն...
«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն»....
«Փաստ» օրաթերթը գրում է.
Իշխանությունները շտապողականության մեջ Տավուշում սկսել են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, ասում են, որ առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը նստել են սեղանի...
Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության եկավ «ժողովրդի ուսերի վրա», կարծում ենք, ոչ ոք կասկածի տակ չի դնի: Հարկավ, բացարձակ առումով...
Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ…. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձին կանդրադառնանք: Բայց մի հատված ուղղակի...
Գուցե եզրակացություն անե՞ք…. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք «մտնում», ընտանիքը մեզ համար «կարմիր գիծ» է: Կրկնենք, ով էլ...
Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ Հայաստանում 2023-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝...
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Չինաստանը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի արտասահմանյան դաշնակիցներին օգնության մասին օրինագծի բովանդակությանը, որը ներառում է Թայվանը. դա խախտում է «մեկ Չինաստանի» սկզբունքը: Մամուլի ասուլիսում այս...
Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել...
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ից 09:30-նն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի...
Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն ասել է, որ իր երկիրը Շվեդիային հետ միասին, որը վերջերս միացել է ՆԱՏՕ-ին, պետք է կարևոր դեր ունենան խաղաղության պահպանման...
Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ․
48 կգ․ Բարեղամ Հարությունյան
51 կգ․ Ռուդոլֆ Գարբոյան
54 կգ․ Դավիթ Եգորյան
57 կգ․ Արթուր Բազեյան
60...