Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 18-ին նվերներ է ուղարկել այս պահին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին: Այս մասին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից:   Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վարչապետի տիկինը չի կարողացել անձամբ այցելել արյունաբանական կենտրոն և նվերները հանձնել երեխաներին: Փոքրիկներին ուղարկած անհատական բացիկներում Աննա Հակոբյանը գրել է՝ «Միշտ կլինեմ քո կողքին»:   Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաները, երիտասարդները շարունակելու են գտնվել Աննա Հակոբյանի աջակցության և հոգածության ներքո:

Ավելին՝ այստեղ…

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info