Հրատապ. Ռազբորկա Հայաստանում. մեկ մարդ մահացել է, մյուսի կյանքը վտանգի տակ է. մանրամասներ

Մոտ 1.5 ժամ առաջ «Գյումրի» ԲԿ են տեղափոխվել դանակահարված երկու երիտասարդներ: Նրանցից մեկն, ըստ կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, տեղափոխվել է արդեն մահացած: Մյուս երիտասարդնին այս պահին վիրահատում են: ՀԺ-ի հետ զրույցում Խաչատրյանն ասաց, երիտասարդի մոտ առկա է գոտկային շրջանում ձախից կտրած-ծակած վերք: Ներկա պահին հնարավոր չէ ասել տուժածի կյանքին վտանգ սպառնում է, թե՝ ոչ: Նախնական տեղեկությունների համաձայն, տղաները հիվանդանոց են տեղափոխվել Շիրակացի փողոցից, և ոչ թե շտապօգնության, այլ մեկ այլ մեքենայով: Երկուսն էլ մոտ 35 տարեկան են:

Շարունակություն…