Որոշ ընդդիմադիրներ մեր ոտքի տակ են ընկնում և ստիպված ենք նրանց մաքրել, որ չխանգարեն, կարողանանք վիրուսի դեմ պայքարել. ԲՀԿ առաջնորդի ելույթին այսպես է արձագանքել վարչապետի աներձագ Հրաչյա Հակոբյանը։
Սա, մեղմ ասած, անտակտ հայտարարություն է, որն ավտորիտար մտածողության դրսևորում է։ Օրինակ՝ հետաքրքիր է իմանալ, թե ինչպես քննադատությունը կարող է խանգարել վիրուսի դեմ պայքարին։ Սա սովորական դեմագոգիա է, որի նպատակը կառավարության հակահամաճարակային քաղաքականության ֆիասկոն քողարկելն է։
Իսկ ես կարծում եմ՝ քաղաքականությունը պետք է մաքրել «աներձագի» ինստիտուտից, որպեսզի չստացվի այնպես, որ միայն աներձագ լինելը մանդատ կամ պաշտոն ստանալու «ուղեգիր» լինի։ Եթե ՀՀԿ-ի իշխանության տարիներին «աներձագը» «մարտնչող» լռության դրսևորում էր, ապա հիմա՝ ագրեսիվ խոսքի։ Երկու դեպքն էլ վտանգավոր է ու քաղաքականությունը պետք է ազատել աներձագերից։
Քաղաքականությունը պետք է մաքրել աներձագերից

